Բաքուն հրապարակել է դեպի Ստեփանակերտ, Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցման ֆոտոները

Բաքուն հրապարակել է դեպի Ստեփանակերտ, Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցման ֆոտոները

PanARMENIAN.Net - Ադրբեջանում հրապարակել են Լաչինի միջանցքի շրջանակում Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարության լուսանկարները, որով Հայաստանը կապ կունենա Ստեփանակերտի հետ։

Լայնածավալ շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ Հրապարակվել են նաև կառուցվող կամրջի լուսանկարները։

Լաչինի միջանցքն անցնում է Բերձոր և Աղավնո բնակավայրերով, որոնք, ենթադրաբար, նոր ճանապարհը շահագործման հանձնելուց հետո, անցնելու են Ադրբեջանին։

Ճանապարհի երկարությունը 32 կմ է, երթևեկելի մասի լայնությունը կկազմի 7 մ, գրում է Haqqin.az-ը։

Երբ ճանապարհը պատրաստ լինի, ռուս խաղաղապահները, ենթադրաբար, տեղափոխվելու են այնտեղ։

2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ կողմերի համաձայնեցմամբ, առաջիկա 3 տարում կորոշվի ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուս խաղաղապահ զորախմբի հետագա վերատեղակայմամբ, այդ երթուղում պահպանությունն ապահովելու նպատակով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---