Զախարովա․ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել

Զախարովա․ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների հարցում ԱՄՆ և Ֆրանսիայի բարձր դիվանագիտական ակտիվության ֆոնին ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմը վերագործակելու փորձերի մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Հիշատակված «բարձր դիվանագիտական ակտիվությունը» զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երբեմնի համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով մեր մասնակցությամբ փոխգործակցությունից։

Նման համընկնումները պատահական չեն լինում։ Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերն իրեն վերագրելու հայտնի հայ-ադրբեջանա-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների առարկան (ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատում և սահմանագծում) և նախորդ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված օրակարգը (առկա հումանիտար խնդիրների լուծում, Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստում)։

Այդ ֆոնին մենք հաստատում ենք մեր աներկբա հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետևողական իրականացմանը և միաժամանակ լի ենք վճռականությամբ աջակցելու խաղաղ պայմանագրի կնքմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնց հետ կապված ենք բարեկամության, դաշնակցային և գործընկերային կապերով»,-ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---