Փոխվարչապետն ու Կլաարը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը![]() 22 ապրիլի 2022 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ՀՀ այցից առաջ Տոյվո Կլաարն Ադրբեջանում էր եղել, ապրիլի 19-ին նա «բովանդակալից» և «լավ» հանդիպումnներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին նա գրել էր Twitter-ի միկրոբլոգում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |