Գլխավոր դատախազ․ Սպանությունների թիվն աճել է22 ապրիլի 2022 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԺ-ում ներկայացնելով ներկայացնելով Դատախազության 2021 թ. գործունեությունը, հայտնել է, որ սպանությունների թվի աճ է արձանագրվել։ «2021թ. ունեցել ենք արձանագրված սպանության 60 դեպք, մինչդեռ՝ դրան նախորդող տարում եղել է 50-ը։ 2018-ին ունեցել ենք վերջին 32 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը՝ 35 սպանության դեպք»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։ Դավթյանն ամենամտահոգիչն է համարել ծանր՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունների աճը։ Գլխավոր դատախազի խոսքով՝ սպանության վերլուծությունները ցույց են տվել, որ ամեն դեպքում, ամենավտանգավոր, այսինքն, կազմակերպված հանցավորության մասին չէ խոսքը, հիմնականում՝ կենցաղային շարժառիթներով կատարված սպանություններն են, առանձին դեպքում՝ հոգեկան հիվանդության համար հաշվառման ենթարկված անձանց, ինչպես նաև՝ անհետ կորած անձանց փաստով հարուցված քրեական գործերով։ Գլխավոր դատախազը հայտնել է, որ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում գրանցվել է հանցագործությունների որոշակի աճ, սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ աճը հիմնականում պայմանավորված է եղել նոր հանցատեսակների ավելացմամբ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |