ՖԻԴԵ Գրան-պրի 4-րդ փուլի մրցանակային ֆոնդը կազմում է 212 հազար եվրո

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-30 Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության (ԿԲՀ) մայրաքաղաք Նալչիկում կայանալիք ՖԻԴԵ Գրան-պրի 4-րդ փուլի մրցանակային ֆոնդը կազմում է 212 հազար եվրո: Իսկ մրցույթի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Այդ մասին առաջիկա առաջնությանը նվիրված մամլո ասուլիսին նշել է ՖԻԴԵ Գրան-պրի առաջնությունների սերիայի չորրորդ փուլի նախապատրաստման Կազմկոմիտեի ղեկավար, ԿԲՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԿԲՀ Կառավարության փոխնախագահ Մադինա Դիշեկովան:



«Մրցույթի նախապատրաստման աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտվել է: Պատրաստ է ատրիբուտիկան, անցագրերը եւ առաջնության մասնակիցների բնակության համար տեղեր են վերցված»,- Դիշեկովային մեջբերում է ԿԲՀ նախագահի պաշտոնական կայքը:



ԿԲՀ սպորտի եւ տուրիզմի նախարար Ասլան Աֆաունովի խոսքով, առաջնության հանդիպումները մեկնաբանելու է աշխարհի շախմատի նախկին չեմպիոնյ Բորից Սպասսկին: Պրինցիպալների թվում է անվանի վրացի շախմատիստուհի, աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գապրինդաշվիլին: Աֆաունովը նաեւ նկատել է, որ Նալչիկում առաջնության մասնակիցների միջին վարկանիշը շատ բարձր է եւ կազմում է 2725 կետ:



«Իմ կարծիքով, առաջնության մասնակիցներից յուրաքանչյուրը իրական շանսեր ունի հաղթող դառնալու, ինչը խոսում է մրցությունների շատ բարձր մակարդակի մասին»,- նշել է նախարարը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---