Բանկային համակարգի առաջատար հարկատուն Ակբա բանկն է![]() 22 ապրիլի 2022 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է 2022 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալով: Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է մոտ 1 միլիարդ 742 միլիոն դրամ ծավալով հարկ: Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021-ին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի մոտ 5200 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |