Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով![]() 22 ապրիլի 2022 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին ֆրանսիական Մարսելի Ֆարո պալատը, կառուցված 1858 թվականին, Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ լուսավորվել էր ՀՀ դրոշի գույներով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։ Նա գրել է, որ Մարսելը լուսավորում է Ֆարոն ի հիշատակ 1․5 մլն հայերի, որոնք նահատակվեցին, տեղահանվեցին, նետվեցին բանտեր և սպանվեցին։ «Եկեք խոստանանք, որ երբեք թույլ չենք տա, որ ազգայնամոլության կատաղի գազանը կրկին տիրի»,-ասվում է գրառման մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |