ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումն աննախադեպ դինամիկա կհաղորդի Թուրքիա-Հայաստան երկխոսությանը 4 ապրիլի 2009 - 15:07 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպայի հայերը, ինչպես եւ նախկինում, հանդես են գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական պետությունը հերքում է Հայոց ցեղասպանությունը, խրախուսում է ռասիզմն ու խտրականության քաղաքականություն է իրականացնում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից աննախադեպ դինամիկա կհաղորդի Թուրքիայի եՀայաստանի միջեւ երկխոսությանը: Մենք վստահ ենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց ԱՄՆ-ի հրաժարվելը կդառնա արյունահեղության շարունակմանն արտոնագրի տրամադրում եւ մեղսակցություն քրեական հանցագործություններին: Վերջին այդպիսի գործողությունը դարձել է Սուդանի նախագահին աջակցությունը, որը մեղադրվում է Դարֆուրում ցեղասպանության իրագործման մեջ եւ պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առջեւ:Այդ պատճառով, այսօր, առավել քան երբեւէ, Եվրոպայի հայերը միաբան են իրենց դիրքորոշման մեջ: Մենք կոչ ենք անում Ձեզ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ որքան հնարավոր է շուտ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներկայացնել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը», - ընդգծվում է նամակում, հաղորդում է Եվրոպայի հայկական ֆեդերացիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |