Jerusalem Post․ Քնեսեթի անդամը ՀՀ-ում մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը24 ապրիլի 2022 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Մոսի Ռասն ապրիլի 23-ի երեկոյան մեկնել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ապրիլի 24-ի ոգեկոչմանը, գրում է Jerusalem Post-ը։ Նշվում է, որ սա երկրորդ անգամն է, երբ իսրայելցի պատգամվորը որպես պաշտոնական անձ մասնակցում է արարողությանը։ Այդպիսի մասնակցություն է եղել նաև 2015-ին, երբ հիշատակի միջոցառումներին մասնակցել են սփյուռքի ներկայիս նախարար Նահման Շայը և Քնեսեթի նախկին պատգամավոր Անաթ Բերկոն «Լիկուդ» կուսակցությունից։ «Ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունը մարդկային դաժանության ամենսարսափելի դրսևորումներից է։ Ժամանակն է, որ Իսրայելը ևս հիշի զոհերի և նրանց պատմության մասին։ Դա մեր պարտքն է՝ որպես հրեա և մարդ։ Ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել Քնեսեթն ու Իսրայելն այդ կարևոր արարողությանը»,-ասել է նա։ Մոսի Ռասը «Մերեց» կուսակցությունից է։ Հոդվածում նշվում է, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև նախորդ տարի համապատասխան օրինագծեր են ներկայացվել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |