Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ ավելի շատ է դրականը, քան բացասականը 4 ապրիլի 2009 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը շատ կարեւոր է Հայաստանի համար, որովհետեւ այսօր նա շատ մեծ կախում ունի Վրաստանից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է CIMERA ժնեւյան կենտրոնի նախագահ, փորձագետ Վիկեն Չեթերյանը: Նրա խոսքով, սահմանի բացման շնորհիվ ամենից շատ կշահի տնտեսությունը: «Թուրքիայով բեռնափոխադրումներն ավելի արագ եւ էժան կլինեն, քան Վրաստանով: Իսկ դա շատ կարեւոր է, առավել եւս Վրաստանում առկա ներկայիս քաղաքական իրադրության դեպքում»,- նշել է փորձագետը:Նա նաեւ ընդգծել է, որ սահմանի բացումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: «Պատերազմի վերսկսման հավանականությունը բավական կնվազի: Ես վստահ եմ, որ զգային անվտանգության համար ավելի լավ է կողքին ունենալ չեզոք Թուրքիա, քան թշնամի-Թուրքիա: Այնպես որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ ավելի շատ է դրականը, քան բացասականը»,- ընդգծել է Վիկեն Չեթերյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |