Կիպրոսի նախագահի հանձնակատար․ Մարդկությունը չպետք է մոռանա այս սարսափելի հանցագործությունը24 ապրիլի 2022 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն, որտեղ նշվում է, որ Կիպրոսը Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց ոգեկոչում է անմեղ նահատակների հիշատակը և իր «հարգանքն ու աջակցությունը հայտնում Հայաստանի ժողովրդին, որն արժանապատվությամբ դիմադրեց ու մեծ տառապանքների ենթարկվեց իր դեմ իրականացված ցեղասպանության հետևանքով»։ Ֆոտիուն նշել է, որ ապրիլի 24-ը ճանաչվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, որպեսզի «մարդկությունը երբեք չմոռանա ամենասարսափելի հանցագործություններից մեկը, որը հանգեցրեց ժողովրդի համակարգված ու զանգվածային ոչնչացման», տեղեկացնում է «Արմենպրեսը»։ Նա հիշեցրել է, որ Կիպրոսն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև սատարեց ցանկացած ջանքի՝ ուղղված «միակ պատմական արդարության վերականգնմանը»: Կիպրոսի նախագահի հանձնակատարն արձանագրել է, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ընդունել հայ ժողովրդի դեմ իր գործած հանցանքը։ Կիպրոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975-ին։ Առաջին երկիրն է, որ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Կիպրոսը նաև ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |