Երուսաղեմում բարեբեր սուրբ կրակի արարողության ժամանակ բարձրացվել է Արցախի դրոշը

Երուսաղեմում բարեբեր սուրբ կրակի արարողության ժամանակ բարձրացվել է Արցախի դրոշը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Երուսաղեմում, Տիրոջ գերեզմանի եկեղեցում կայացած բարեբեր սուրբ կրակի արարողության ժամանակ բարձրացվել է Արցախի դրոշը։ Այդ մասին հայտնում է «Զարթոնք» մեդիան Twitter-ի իր միկրոբլոգում։

Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, որ դրոշը բարձրացվել է եկեղեցու ներսում, որտեղ հազարավոր պաղեստինցի քրիստոնյաներ և ուխտավորներ են հավաքվել։

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը խորհրդանշող սուրբ կրակի արարողությանը Հարության տաճարում իրավունք ունեն մասնակցելու Հայ առաքելական եկեղեցին, Հույն ուղղափառ եկեղցին և Հռոմի կաթոլիկ եկեղեցին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---