Ուրուգվայի ԱԳ նախարարը դատապարտել է Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ուղղված հայերին25 ապրիլի 2022 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն դատապարտել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնամոլական ժետը, որը նա հասցեագրել է Թուրքիայի դեսպանատան մոտ ցույցի դուրս եկած հայերին։ Այդ մասին նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառման ժամանակ, գրում է Elpais-ը։ Բուստիժո Բոնասսոն կառավարության անունից անընդունելի է համարել «ցանակցած վարվելակերպ, կոչ կամ վիրավորական ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»։ «Ուրուգվայը հիշողության, բայցև սկզբունքների և խաղաղությանն ու ապագային նվիրվածության երկիր է։ Մենք երկիր ենք, որն առճակատումը ստորադասում է հաշտեցմանը։ Մենք հանդուրժողականություն ենք քարոզում և նույնն էլ ակնկալում ենք մեր երկիր այցելողներից»,- ասել է նա։ Սոցցանցերի միջոցով հայ համայնքին իր աջակցությունն է հայտնել նաև աշխատանքի նախարար Պաբլո Միերեսը։ «Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իմ աջակցությունն եմ հայտնում հայ համայնքին և իմ անհանդուրժողականությունը՝ ռասիզմի և այլատյացության դրսևորումների հանդեպ»,-գրել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուրուգվայում հայ ցուցարարների հասցեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար այդ երկրում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ԱԳՆ են կանչել։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում, թուրքական դեսպանատնից հեռանալիս, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տվել մեքենայից՝ դեսպանատան մոտ ցույց անող հայերին։ Նա արել է դա լայն ժպիտով, իսկ մեքենայի մոտ գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարել են Չավուշօղլուին։ Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ դրոշներով և Ցեղասպանության ժխտումը դատապարտող պաստառներով։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ |