Ավարտվել է «Վալենտին Բուբուկինի մեմորիալ» մանկա-պատանեկան ֆուտբոլային առաջնությունը

PanARMENIAN.Net - Սոչիում ավարտվել է միջազգային մանկա-պատանեկան ֆուտբոլային առաջնությունը` նվիրված լեգենդրա ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմպիոն Վալենտին Բուբուկինի հիշատակին: Հայաստանից միակ թիմը, որը մասնակցում էր առաջնությանը, «Միկա» ՖԱ ՄՊՖԴ էր` բաղկացած 1993թ. ծնված ֆուտբոլիստներից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել առաջնության մամլո քարտուղար Ներսես Եղիազարյանը, չնայած հաջող ելույթներին, «Միկա-93» մրցանակային տեղի չարժանացավ:



Վեց օրվա ընթացքում «Միկայի» ֆուտբոլիստները անցկացրեցին 6 հանդիպում, որոնցից երեքում հաղթանակ տարան, երկու անգամ պարտվեցին եւ մի հանդիպումն էլ ավարտեցին ոչ ոքի:



«Միկա» - «Ինտեր» (Մոսկվա) - 2:0

«Միկա» - «Վոլգար-Գազպրոմ-2» (Աստրախան) - 5:0

«Միկա» - «Կիրովեց» (Սանկտ-Պետերբուրգ) - 2:1

«Միկա» - «ՍԴՅՈՒՇՈՐ» (Նոգինսկ) - 0:0

«Միկա» - «Վիբորժանին» (Սանկտ-Պետերբուրգ) - 1:0

«Միկա» - «Կոլոմյագի» (Սանկտ-Պետերբուրգ) - 0:1



Եզրափակչի հանդիպումների ավարտից հետո հաղթանակող թիմերը անվանական ծառեր տնկեցին Վալենտին Բուբուկինի անվան Ֆուտբոլային փառքի ծառուղում, իսկ արդեն երեկոյան «Դոգամիս» կինոհամերգային սրահում կկայանա հաղթանակողների հանդիսավոր մեծարումը:



Կիրակի օրը` ապրիլի 5-ին, «Միկա» ֆուտբոլային դպրոցի սաները կվերադառնան Երեւան:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---