ՌԴ-ից ՀՀ մեկնողներին կարող են թույլատրել գնումները duty free-ում26 ապրիլի 2022 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ, այդ թվում Հայաստան, մեկնողներին կարող են թույլատրել գնումները օդանավակայանների duty free խանութներում։ Այդպիսի առաջարկով է հանդես եկել «Օպոռա Ռոսիին»։ Առաջարկը ներառվել է պատժամիջոցների պայմաններում ՌԴ տնտեսության զարգացումն ապահովելուն ուղղված միջոցների լրացուցիչ ցանկում, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ կառավարությանը մոտ աղբյուրի, ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը և Առևտրա-արդյունաբերության նախարարությունը դրական եզրակացություն են տվել առաջարկին։ Ֆինանսների նախարարությունում ասել են, որ կողմ են առաջարկին։ ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո ԵՄ-ն, ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ փակեցին օդային տարածքը ՌԴ ավիաընկերությունների համար։ Ռուսաստանն, իր հերթին, արգելեց այն երկրների ավիաընկերությունների թռիչքները, որոնք սահմանափակումներ են սահմանել ՌԴ դեմ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |