Meduza․ Yandex-ից անջատված նոր կառույցի կենտրոնակայանը կարող է լինել Երևանում, ըստ այլ աղբյուրի՝ Թել Ավիվում26 ապրիլի 2022 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Yandex ընկերությունը մտադիր է 2 մասի բաժանվել՝ այդ մասին մի քանի աղբյուրներից հայտնի է դարձել Meduza-ին: Ըստ աղբյուրներից մեկի՝ Yandex-ից անջատված նոր կառույցի կենտրոնակայանը լինելու է Երևանում, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Թել Ավիվում։ «Աշխատակիցների թվում այժմ մեծ է պահանջարկը, որ Yandex-ը հնարավորություն ընձեռի վաստակել նաև այլ երկրներում, իսկ դրա համար հարկավոր է, որ իրավաբանական անձինք գրանցվեն»,-ասել է աղբյուրն ընկերությունից։ Ըստ ընկերության ղեկավարության մեկ այլ ներկայացուցչի, որը չի ցանկացել հրապարակել անունը, Yandex-ը 2 մասի կկիսվի՝ ռուսական, որը կշարունակի գործել ՌԴ-ում, բայց դա արդեն ուրիշ Yandex կլինի, և միջազգային Yandex՝ այլ բրենդ, այլ անվանում, որը կկառուցեն Yandex-ի նախկին աշխատակիցները։ «Կան տարբեր ծառայություններ, որոնք արդեն հաջողությամբ զարգանում են տարբեր երկրներում և հիմա հասկանալի է, որ զարգացնել դրանք այնպես, ինչպես նախատեսվել էր, ուղղակի անհնար է։ Դրանք կմնան Ռուսաստանում և կզարգանան արտերկրում։ Այդ ուղղությամբ ենք այժմ մտածում»,-ասել է զրուցակիցը։ Ուկրաինայում պատերազմի հետևանքով Yandex-ի թոփ մենեջերներից մեկը՝ Տիգրան Խուդավերդյանը հայտնվեց ԵՄ պատժամիջոցների ցուցակում և հեռացավ ընկերության ղեկավար պաշտոններից։ Պաշտոնից հեռացավ նաև ռուսաստանյան Yandex-ի գլխավոր տնօրեն Ելենա Բունինան՝ գործընկերներին ուղղված նամակում նա դեմ էր հանդես եկել Ուկրաինա ՌԴ-ի ներխուժմանը։ Բացի այդ, Yandex-ից հեռացել են տնօրենների խորհրդի ևս 2 անդամ, իսկ Nasdaq բորսան կասեցրել է Yandex-ի արժեթղթերի սակարկությունը։ Ընկերության դեմ պատժամիջոցներ սահմանված չեն։ Photo. TASS Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |