Գլխավոր դատախազն առաջարկել է հանդիպել զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսի հետ![]() 26 ապրիլի 2022 - 18:53 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք բողոքի ակցիա էին իրականցնում Շառլ Ազնավուրի հրապարակում, երթով հասել են Գլխավոր դատախազության մոտ, որտեղ նրանց դիմավորել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը և դրա համար իջել եմ այստեղ, քանի որ արտառոց իրավիճակ է»,- ասել է նա։ Ապրիլի 18-ին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էին դատախազություն։ Դավթյանը վստահեցրել է, որ դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմն օգտագործվում է այդ քրեական գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու և իրավական գնահատական տալու համար։, գրում է «Փաստինֆոն»։ «Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետը խորհրդարանում ձևակերպում արեց, ասաց՝ կարող էինք պատերազմը կանգնեցնել և ունենայինք նույն ելքը, այստեղից շատերի մոտ հարցադրում առաջացավ, որ միայն այս ձևակերպումը բավարար է, որպեսի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի, իսկ ես հիմա հակառակը կասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեր, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր լինելու: Ինչո՞ւ եմ այս համեմատությունը բերում՝ որպեսզի հասկանալի լինի,թե ինչպիսի իրավիճակ է եղել, օպերատիվ ինչպիսի իրադրություն ենք ունեցել»,-ասել է գլխավոր դատախազը: Ծնողներից մեկն էլ Արթուր Դավթյանի առջև պարզել է իր զոհված որդու լուսանկարը և պահանջեց, որ Դավթյանն այս ամենն ասի «իր տղայի աչքերի մեջ նայելով»: Արթուր Դավթյանը հանդիպում է առաջարկել զոհված զինվորների հարազատներից 10-ի հետ։ «Ձեր պահանջի արդարացիությունը չի վիճարկվում, բայց վստահ եմ, որ եկել եք, որպեսզի բովանդակային հասկանաք՝ գործը քննելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում: Առաջարկում եմ, ձեր միջից ընտրեք 10 հոգի, հանգիստ միջավայրում կնստենք, ես ձեր հարցրին կպատասխանեմ,-ասել է Դավթյանը և հեռացել: Նրա հետևից ծնողները շարունակել են բացականչել՝ «Կալանավորե՛լ Նիկոլին», «դավաճա՛ն»: 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները շարունակում են մնալ Դատախազության դիմաց, նրանք հրաժարվում են հեռանալ։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ծնողների ու հարազատների մի մասն ակցիային եկել է սև շապիկներով, որոնց վրա իրենց զոհված որդիների կամ ամուսինների պատկերն է, մյուս մասն էլ իրենց հետ բերել է զոհվածների լուսանկարները։ ԱԺ-ում վարչապետի այն հայտարարությունից հետո, որ կարելի էր խուսափել պատերազմից և արդյունքը նույնը կլիներ, բայց առանց զոհերի, 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի 18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |