Հետազոտություն․ 44-օրյա պատերազմից հետո Վրաստանի հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները հեռու են բարեկամականից![]() 27 ապրիլի 2022 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ԼՂ պատերազմի օրերին ու դրանից հետո Վրաստանում հայ և ադրբեջանցի ազգային խմբերի փոխհարաբերությունների մասին հետազոտություն է իրականացվել՝ հետազոտողներն այցելել են Վրաստանի հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջաններ ու բնակավայրեր: Հետազոտության արդյունքները Լեհաստանի գիտությունների ակադեմիայի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած հեռավար քննարկմանը ներկայացրել են Լեհաստանի գիտությունների ակադեմիայի սոցիալական մարդաբան, վրացագետ Կլաուդիա Կոշիցինսկայան և սոցիալական մարդաբան Աննա Սիեսլևսկայան, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ Սիեսլևսկայան նշել է է, որ նախքան 2020-ի ԼՂ երկրորդ պատերազմը Վրաստանում հայկական և ադրբեջանական ազգային փոքրամասնությունների միջև բացահայտ թշնամանք նկատելի չէր, սակայն, ըստ նրա, ղարաբաղյան երկրորդ պատերազմը վեր հանեց կողմերի միջև հակասությունները և պատմական վերքերը: Օրինակ՝ եթե նախկինում հայերի ու ադրբեջանցիների միջև Վրաստանում առկա էին գործնական կապեր, ապա պատերազմի օրերին դրանք դադարեցին: Նա նշել է, որ դրան նպաստել է նաև կորոնավիրուսային համավարակն ու դրա հետևանքով ստեղծված տնտեսական ծանր կացությունը Վրաստանում: Ըստ բանախոսի՝ դադարել են նաև փոխադարձ այցելությունները հայաշատ Սամցխե-Ջավախքի կամ ադրբեջանաշատ Քվեմո Քարթլի շրջաններ: Այսօր համայնքների միջև գործնական կամ առևտրային կապերն, ըստ նրա, աստիճանաբար վերականգնվում են: «Ոչ ոք չի խոսում պատերազմից: Շփումները գործնական են, սակայն չնայած այն փաստին, որ հարաբերությունները վերականգնվում են՝ դրանք հեռու են բարեկամական կոչվելուց,- ասում է Աննա Սիեսլևսկայան: Իր հերթին, Կլաուդիա Կոշիցինսկայան, հենվելով իր հետազոտության արդյունքների ու այցի ընթացքոմ իրականացրած դիտարկումների վրա, համակարծիք է՝ հարաբերությունները երկու ազգային փոքրամասնությունների միջև փոփվել են հատկապես վերջին պատերազմից հետո: «Մարդիկ, ովքեր բնակվում են կողք կողքի փորձում են խուսափել պատերազմի մասին զրույցներից և փորձում պահպանել լավ հարաբերություններ: Սակայն, դրանք երբեք այնպիսին չեն, ինչպիսին եղել են 90-ականների առաջին պատերազմից հետո և մինչև վերջին պատերազմի բռնկումը»,- ասել է Կոշիցինսկայան: Ըստ բանախոսների, պատերազմի օրերին երկու համայնքներն էլ իրենց համապատասխան քարոզչությունը իրականացնում էին Վրաստանի համատեքստում: Բանախոսները կարևորել են երկու կողմերի մամուլի միջոցների դերը, որն ազդում է հայկական և ադրբեջանական համայքների մոտեցումների ձևավորման վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու համայնքներն էլ մեծ մասամբ չեն տիրապետում վրացերենը և ողջ տեղեկատվությունը ստանում են ազգային լրատվամիջոցներից: Այս համատեքստում բանախոսներն առանձնացնում են նաև Վրաստանի պետական քաղաքականությունը փոքրամասնությունների հարցում՝ շեշտելով, որ այն հաճախ աչքի է ընկնում խտրականությամբ: Վրաստանն առայսօր չունի ազգային փոքրամասնությունների ինտեգրման մասին օրենք, նշում են բանախոսներն, ընդգծելով, որ այդ հանգամանքը բացասաբար է ազդում ազգային խմբերի միջև լարվածության նվազմանը: Դրա հետ մեկտեղ, Վրաստանի տարածքում հայերի ու ադրբեջանցիների միմյանց կողք կողքի բնակվելը, ըստ բանախոսների, նպաստում է երկու ազգերի միջև համերաշխության մթնոլորտին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |