Yandex-ում հերքել են ընկերությունը կիսելու մասին լուրը

Yandex-ում հերքել են ընկերությունը կիսելու մասին լուրը

PanARMENIAN.Net - Yandex ընկերությունը չի դիտարկում ռուսաստանյան և միջազգային բիզնեսների բաժանվելու հնարավորություն, հայտնում է Interfax-ը՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով։

«Ընկերությունը կիսելու պլաններ չկան»,- ասել է Yandex-ի ներկայացուցիչը։

Գլխամասային Yandex N.V. ընկերությունը գրանցված է Նիդերլանդներում։ Ընկերության փոխադրումների ուղղությունն ունի Yango միջազգային բրենդը, որն իրականացնում է տաքսիով փոխադրումներ և մթերքի արագ առաքում մի քանի երկրներում։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Yandex ընկերությունը մտադիր է 2 մասի բաժանվել՝ ռուսական և միջազգային։ Ըստ աղբյուրներից մեկի՝ Yandex-ից անջատված նոր կառույցի կենտրոնակայանը լինելու է Երևանում, ուր Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո բազմաթիվ IT մասնագետներ են տեղափոխվել, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Թել Ավիվում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---