ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ![]() 27 ապրիլի 2022 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում Raisina Dialogue համաժողովի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը քննարկել է ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և հնարավորությունները։ Հանդիպմանը Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, քննարկել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին: Ապրիլի 26-ին Միրզոյանի` Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հնդկաստանը դարձել է ՀՀ կարևոր տնտեսական գործընկերը, սակայն, միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատել միասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |