Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք բռնցքամարտի ԵԱ-ին27 ապրիլի 2022 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկները չեն մասնակցի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այդպիսի որոշում է կայացրել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան, գրում է Haqqin.az-ը։ «Որոշումը կայացնելիս հաշվի են առնվել մայիսին կայանալիք ընտրությունները Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում, աշխարհի առաջնությանը մեր բռնցքամարտիկների նախապատրաստման ծրագիրը և այլ նուրբ պահեր»,-ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ։ Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ակնկալվում է մոտ 40 երկրից մոտ 400 անձանց մասնակցություն, որոնցից 280-ը մարզիկներն ու նրանց ուղեկցող անձնակազմն են: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |