Արմեն Մարտիրոսյանը մանրամասնել է իր վրա հարձակման մասին

Արմեն Մարտիրոսյանը  մանրամասնել է իր վրա հարձակման մասին

PanARMENIAN.Net - «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով ապրիլի 27-ին տեղի ունեցած միջադեպին, մանրամասներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության ակցիայի մասնակիցները հարձակվել ու հարվածներ են հասցրել Արմեն Մարտիրոսյանին։

«Ապրիլի 27-ի երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։

Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։ Հրահանգեցին, որ արագ հեռանամ։

Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։ Շատ խեղճ էին:

Ես լավ եմ: Շնորհակալ եմ զորակցելու համար»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---