Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչները մայիսի սկզբին կարող են հանդիպել Բրյուսելում, ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ![]() 29 ապրիլի 2022 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչները մայիսի սկզբին կարող են հանդիպել Բրյուսելում։ «Մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու պլաններ կան»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ալիևը Եվրամիությանն Ադրբեջանի կարևոր գործընկեր է անվանել։ «Մենք համագործակցության շատ մեծ օրակարգ ունենք։ Մենք ԵՄ-ին ազնիվ խաղացող ենք համարում և ողջունում ենք նրա ջանքերը։ Եթե հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, ապա, կարծում եմ, Եվրամիությունը կարող է իր դերակատարությունն ունենալ հարաբերությունների կարգավորման գործում»,-ասել է Ալիևը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ՏԱՍՍ-ին ասել է, որ նախարարությունը տեղեկություն չունի մայիսի սկզբին Բրյուսելում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին։ «Տվյալ պահի դրությամբ նման հանդիպման անցկացման մասին տեղեկատվություն չկա»,-ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |