Սաղաթելյան․ Գյումրիից ևս Դիմադրության երթ կմեկնարկի![]() 29 ապրիլի 2022 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին՝ ժամը 18։30-ին, Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Իսկ մենք հանդիպում ենք նույն ժամին՝ 18։30-ին, Երևանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ»,- ասվում է գրառման մեջ։ Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ ապրիլի 28-ին երթ են սկսել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Նրանք շարժվում են դեպի Երևան՝ միանալու «Դիմադրություն» շարժման մյուս անդամներին։ Քաղաքացիների մի խումբ էլ երթ է իրականացնում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։ Ապրիլի 25-ին մի խումբ ընդդիմադիրներ քայլերթ են մեկնարկել Իջևան քաղաքից։ Ապրիլի 27-ին երթի մասնակիցները հասել էին Ծովագյուղ։ Ապրիլի 26-ին երթ էր սկսվել նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |