Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորն ազատ է արձակվել` չհեռանալու մասին ստորագրությամբ![]() 30 ապրիլի 2022 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդ հղի կնոջը վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենայով վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը, տեղեկացնում է «Ա1+»-ը։ Ավելի վաղ մեքենայի ղեկին եղած սպայական վաշտի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը հանգեցրել է մարդու մահվան։ Ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խաչմերուկում ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Նշված մեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |