Բեգլարյան․ Ինչո՞ւ Կոսովոն կարող է օգտվել փրկության միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ30 ապրիլի 2022 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի զրույցին Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի որոշման մասին, հռետորական հարց է բարձրացրել․ ինչո՞ւ Կոսովոն կարող է օգտվել փրկությանու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ: Այդ մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում: «Հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին: Միանշանակ դա նախադեպային որոշում էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում են գոյաբանական սպառնալիքի տակ և պայքարում իրենց ինքնորոշման իրավունքի համար, որոնց թվում Արցախի բնիկ ժողովուրդն առաջնային դիրքերում է: Ավելորդ է նույնիսկ փաստարկներ բերել, թե տասնամյակներ շարունակ Արցախի հայությունը ցեղասպան ինչ քաղաքականության է ենթարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումներ, հայրենազրկում, մշակութային ժառանգության ոչնչացում, հայատյացության համակարգային քաղաքականություն և գոյութենական մի շարք այլ սպառնալիքներ, որոնց մասին վկայում են ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև միջազգային բազմաթիվ այլ կազմակերպությունների կողմից փաստագրված փաստերը։ Այժմ հռետորական հարցը․ ինչո՞ւ Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այդ միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ»,- գրել է Բեգլարյանը։ ԱՀ պետնախարարը նշել է նաև, որ չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չի կատարել իր կանխարգելիչ պարտականությունները և արդունքում տարբեր ժողովուրդներ ցեղասպանության են ենթարկվել։ Ընթերցեք նաև․ Պուտին-Գուտերեշ վեճն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |