Հրապարակում հավերով ակցիա են արել․ Կա բերման ենթարկված

Հրապարակում հավերով ակցիա են արել․ Կա բերման ենթարկված

PanARMENIAN.Net - «Ազատագրական շարժում» խմբի անդամները «Ազատագրում վախկոտներից և վախկոտությունից» խորագրով ակցիա են իրականացրել։ Նրանք հավեր են բաց թողել Հանրապետության հրապարակում՝ վրաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը փակցրած, գրում է Аysor.am-ը։

Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից Վահագն Չախալյանին։

«Պետք է հավերին բերման ենթարկեն, թող ենթարկեն», - ասել է ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։

Ապրիլի 25-ից ընդդիմությունը, տարբեր կազմակերպություններ և քաղաքացիներ տարբեր անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---