Կիևում հայտարարել են, թե ՀՀ-ն, Վրաստանն ու Ադրբեջանն օգնում են ՌԴ-ին խուսափել պատժամիջոցներից![]() 2 մայիսի 2022 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության ծառայությունը մեղադրել է Վրաստանին, ՀՀ-ին և Ադրբեջանին ռուսական արտադրանքը միջազգային շուկա արտահանելու մասին Մոսկվայի հետ բանակցելու մեջ։ «Նախատեսվում է ռուսական արտադրանքի արտահանում հայկականի, վրացական և ադրբեջանականի տեսքով»,-ասել են հետախուզության ծառայությունում մայիսի 1-ին, գրում է Civil.ge-ն։ Ըստ գերատեսչության՝ Հարավային Կովկասի երկրներում արդեն ավելի քան 200 նման ընկերություն է ստեղծվել։ Ըստ Ուկրաինայի հետախուզական գերատեսչության, Հայաստանը բարենպաստ պայմաններ է ստեղծում ռուսական ընկերությունների համար, հատկապես ՏՏ ոլորտում։ «Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստան է ժամանել ՌԴ 85,000 քաղաքացի և 113 ՏՏ ընկերություն։ ՌԴ քաղաքացիները մոտ 1000 մասնավոր ձեռնարկություն և մոտ 250 ՍՊԸ են բացել ՀՀ տարածքում, որոնք հարկեր են մուծում երկու երկրի՝ ՀՀ և ՌԴ բյուջե»,- ասվում է Ուկրաինայի հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետխուզության ծառայությունը հայտարարել էր, թե Մոսկվան մաքսանենգության միջանցք է ստեղծում Վրաստանի տարածքով, ինչը Վրաստանի իշխանությունները հերքեցին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |