Մայրաքաղաքում երթևեկությունը վերականգնվել է

Մայրաքաղաքում երթևեկությունը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից: Ոստիկանությունը հայտնում է՝ երթևեկությունը վերականգնվել է:

«Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Շարունակում է փակ մնալ Ֆրանսիայի հրապարակը, որտեղ ցուցարարները վրաններ էին տեղադրել։

Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից ուղիղ եթերում ասել է, որ անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև 14:00-ն, որից հետո ճանապարհները կբացվեն, որպեսզի քաղաքացիները կարողանան գալ և մասնակցել Ֆրանսիայի հրապարակում ժամը 18:00-ին կայանալիք հանրահավաքին։

Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։

Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---