Վերելակների նոր խմբաքանակն ուշանում է Լարսում կուտակումների պատճառով 2 մայիսի 2022 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի կողմից 100 վերելակի ձեռքբերման շրջանակում 40-ն արդեն իսկ առաքվել է Հայաստան, սակայն դրանք մնացել են Վերին Լարսի անցակետում՝ մեքենաների և բեռնատարների կուտակումների պատճառով։ Այդ մասին ասվել է Երևանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։ Նշվել է, որ մի քանի օրից դրանք տեղ կհասնեն։ Ավելի վաղ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ օրակարգի 2022 թ. լրամշակված բյուջեի նախագծով մայրաքաղաքում կտեղադրվի 426 նոր վերելակ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի մոտ 3.2 մլրդ դրամ։ Երևանում 500 վերելակի փոխարինման ծրագիրն իրականացվել է 2019-2020 թթ․։ 2021-ի վերջում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ դրանք բոլորն անցել են ԱԻՆ փորձաքննությունը և հանձնվել են շահագործման։ Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը շահագործվում է 40 տարուց ավելի, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |