Անհնազանդության ակցիաները վերսկսվել են․ Երթեր, փակ փողոցներ, բերման ենթարկվածներ 3 մայիսի 2022 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ի վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները՝ անցնում են երթեր, փակվել են փողոցներ։ Արդեն կան բերման ենթարկվածներ։ Ժամը 09:30-ի դրությամբ խցանված էին Բաղրամյան,Կոմիտասի, Փափազյան, Վրացական, Ազատության պողոտաները, ինչպես նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհը, Բաբայան, Խանջյան, Տերյան, Պուշկինի, Պռոշյան, Սարյան, Մոսկովյան, Նալբանդյան փողոցները։ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը կրկին փակվել է այն բանից հետո, երբ ոստիկանները բիրտ ուժով ակցիայի մասնակիցներին հեռացրել են փողոցից ու մի մասին բերման ենթարկել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում երթևեկելի հատվածը փակել էին «Պատիվ ունեմի» առաջնորդ Արթուր Վանեցյանի աջակիցները: Ոստիկանները փորձել են նրանց հեռացնել, սակայն ցուցարարները համառ են գտնվել: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը ոստիկանների հետ բախման հետևանքով վատացել է, գրում է «Առավոտը»։ Անհնազանդության ակցիաներին մասնակցում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա Կոմիտասի պողոտան փակած ցուցարարների հետ էր։ Երևանի տարբեր փողոցներից, ժամը 10-ի դրությամբ, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիա իրականացնող 70 քաղաքացու, հայտնել են ոստիկանությունից։ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ հայտնել է, որ բերման է ենթարկվել կուսակցության մոտ 30 անդամ։ «Ոստիկանությունը անհամաչափ ուժի գործադրմամբ, կոպտորեն խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության մոտ 30 անդամներ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |