Գեղարքունիքի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին 3 մայիսի 2022 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գեղարքունիքի բնակիչները ժամը 11:00-ից փակել են Երևան-Սևան մայրուղին։ Կաթվածահար է երկկողմ երթևեկությունը, տեղեկացնում է Panorama.am-ը։ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել այստեղ,իրավիճակը լարված է։ Իրավապահները փորձում են ճանապարհից հեռացնել քաղաքացիներին։ Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 3-ին փակելու են նաև մարզային ճանապարհները։ Երևանում ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ Ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 117 քաղաքացի, տեղեկացնում է Aysor.am-ը։ Մայիսի 3-ի վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները՝ անցկացվել են երթեր, փակվել են փողոցներ։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ երթևեկությունը վերակագնվել է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |