ՊՊԾ պետի՝ ոտքով հարվածելու տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե

ՊՊԾ պետի՝ ոտքով հարվածելու տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե

PanARMENIAN.Net - ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից ցուցարարին ոտքով հարվածելու տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանն ասել է, որ դատախազությունը, այն ուսումնասիրելուց հետո, ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ավելի ուշ դատախազությունից հստակեցրել են՝ քանի որ Սարգիս Հովհաննիսյանն ԱԱԾ աշխատակից է, տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե։

ԱԱԾ ՊՊԾ պետը մայիսի 2-ին անհնազանդության խաղաղ ակցիաների ժամանակ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։

Լրագրողական կազմակերպությունները երեկ տարածած հայտարարությամբ պահանջել էին ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---