Ռուսաստանցիների հոսքը ՀՀ աճել է 3 անգամ, Վրաստան՝ 5![]() 4 մայիսի 2022 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, որին ենթակա է սահմանապահ ծառայությունը, նշել է, որ 2022-ի հունվար-մարտին ՌԴ-ից մեկնողների թիվը կտրուկ աճել է։ Ռուսաստանցիների հոսքը ՀՀ աճել է 3 անգամ, Վրաստան՝ 5։ Այդ են վկայում պաշտոնական վիճակագրության պորտալում հրապարակված տվյալները, գրում է Sibreal.org-ը։ 2022-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է մեկնել 134,000 մարդ։ Մեկնողների մեծ մասը՝ 78,000-ը նշել է մեկնման մասնավոր պատճառ, 41,000-ը՝ զբոսաշրջությունը։ 2021-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան էր մեկնել ընդամենը 44,000 քաղաքացի։ Վրաստան, Վերին Լարսի անցակետով, մեկնել է 38,000 ռուսաստանցի, որոնցից 28,000-ը նշել է մեկնումի մասնավոր պատճառ։ 2021-ի առաջին եռամսյակում ցամաքային սահմանը ընդամենը 8000 ՌԴ քաղաքացի էր հատել։ ՌԴ-ից մեկնումների կտրուկ աճի պատճառն Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմն է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |