Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններում Ղարաբաղը քննարկման թեմա չէ

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել եւ վարում բանակցությունները թուրքական կողմի հետ», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին թուրք պաշտոնյաների վերջերս կատարած հայտարարությունները: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել եւ վարում բանակցությունները թուրքական կողմի հետ: Հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել: Բազմիցս ասվել է, եւ կցանկանայի նորից ընգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Այսօր տասնյակ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը եւ Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Էդուարդ Նալբանդյանի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցություններում արձանագրված առաջընթացը ձախողելու փորձ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---