Դոլարը, եվրոն և ռուբլին մի փոքր արժևորվել են![]() 4 մայիսի 2022 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բանկերում, Rate.am-ի տվյալներով` ժամը 11։50-ի դրությամբ, դոլարի միջին փոխարժեքը 452.12 դրամ է։ Մայիսի 2-ի համեմատ դոլարն արժևորվել է 3.5 դրամով: Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 455 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 458 դրամ: Եվրոյի միջին փոխարժեքը 472.50 դրամ է՝ մայիսի 2-ի համեմատ արժևորվելով 4.69 դրամով։ Վաճառքի նվազագույն գինը 481 դրամ է։ Ռուսական ռուբլու միջին փոխարժեքը 5.81 դրամ է՝ մայիսի 2-ի համեմատ արժևորվել է 0.15 դրամով։ Վաճառքի նվազագույն գինը 6.60 դրամ է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |