Բերման է ենթարկվել 24 քաղաքացի

Բերման է ենթարկվել 24 քաղաքացի

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։

Կառույցից հայտնել են, որ Երևանի տարբեր հատվածներից ժամը 11։00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 24 քաղաքացի, տեղեկացնում է Aysor.am-ը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, որը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Մայիսի 4-ի վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։ Բեռնատարներով և բետոնախառնիչ մեքեննաներով փակել էին Կիևյան և Հաղթանակի կամուրջները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---