Վ.Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթը մասնակցության հայտեր է ընդունում![]() 4 մայիսի 2022 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթը։ Կազմակերպիչներներն են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը (RAU), CodeSignal և OneMarketData ընկերությունները, ինչպես նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)։ Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլև կենթադրեն ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են ՏՏ կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում: Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները` C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։ Հաղթողների համար սահմանված են մրցանակներ։ Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած մակարդակի հմտություններով ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից, մինչև փորձառու ծրագրավորողներ: Կազմակերպիչները խրախուսում են այն մասնակիցների ներգրավումը, ովքեր տարբեր տարիների մասնակցել են հանրապետական ու միջազգային մրցույթների: Մրցույթին կարելի է գրանցվել առցանց։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ և հետևել ֆեյսբուքյան էջում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |