Մամիջանյան․ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այլևս բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել![]() 4 մայիսի 2022 - 15:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այլևս զբաղեցնել բարձրաստիճան պաշտոն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ «Ժամանակավոր կառավարության գործառույթն է լինելու անհապաղ գործողություններ իրականացնել, որոնք բխում են մեր երկրի անվտանգությունից ու կազմակերպել նորմալ, մրցակցային ընտրություններ, այլ ոչ թե չագուչներով, անհասկանալի հռետորաբանությամբ մրցավազքեր», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Մամիջանյանի խոսքով՝ ժամանակավոր կառավարությունը չի լինելու որևէ կուսակցության կառավարություն. կառավարությանը մաս են կազմելու բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքը շատ կա մեր երկրում։ «Սերժ Սարգսյանը, երևի, տասը, քսան, երեսուն անգամ հայտարարություն է տարածել, որ ինքն այլևս չի զբաղեցնելու բարձրաստիճան պետական պաշտոններ, ինքն իր փորձառությամբ, խորհուրդներով կուղղորդի նոր սերնդին», - ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։ Դիմադրություն շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը մայիսի 3-ի երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասել է, որ իշխանափոխությունից հետո չի լինելու «քոչարյանական, սերժական, դաշնակցական» իշխանություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |