44-օրյա պատերազմին առնչվող քրգործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել Քննչական կոմիտեին 5 մայիսի 2022 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ Արցախյան 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել Քննչական կոմիտեին։ Այդ մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նա ընդգծել է, որ դատախազը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Դավթյանն առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով։ 53-րդ հոդվածը սահմանում է, որ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է, ի թիվս այլնի, նաև քրեական գործը նույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ 190-րդ հոդվածը սահմանում է գործերի քննչական ենթակայությունը, այսինքն՝ թե որ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննական որ մարմնում կարող է քննվել։ Զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի ապրիլի 18-ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և հետաքննել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի տարածքները հանձնելու մասին հայտարարությունները։ Ապրիլի 25-ից հարազատները պահանջում էին պատասխանել իրենց դիմումին։ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գործը Հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |