Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ բրոնզե մեդալակիր 5 մայիսի 2022 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն է ավելացել: 67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը (Վեդի քաղաք) բրոնզե մեդալ է նվաճել։ Նա պոկել է 137 կգ, հրել 165 կգ և երկամարտում 302 կգ արդյունքով գրավել երրորդ տեղը: Սահակյանը պոկում վարժությունում պարգևատրվել է արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե պարգևով: Ավելի վաղ 20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Չոլակյանը ելույթն ավարտել է երկամարտի 240 կգ արդյունքով՝ առաջ անցնելով մեքսիկացի Խոսե Մանուել Պուքս Պերալտայից (234 կգ) և թուրք Մուստաֆա Էրդողանից (228 կգ)։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |