Մայիսի 9-ին՝ միասնության երթ դեպի Եռաբլուր 5 մայիսի 2022 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, արդեն 2-րդ տարին անընդմեջ «Միասին» շարժման նախաձեռնությամբ հերոս նահատակների նկարներով միասնության երթ է կազմակերպվում դեպի Եռաբլուր։ Այն մեկնարկելու է 15:00-ին՝ Շառլ Ազնավուրի հրապարակից։ «Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է: Մեր ոգու ու հաղթանակի, մեր տեսակի վերաարժևորման ու զոհի կերպարի թոթափման 30 րդ տարին։ Շուշիի ազատագրումն ապացույցն էր, որ անհնարին ոչինչ չկա, որ միշտ կա ճանապարհ և այդ ճանապարհը անցնում է կամքի, հավատի ու նվիրումի միջով: 30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր անօգնականի բարդույթը։ Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։ Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։ Մեր նպատակը մեր միասնականությունն է, մեր ներուժի միավորումը, մեր դիմադրական ուժի, մեր կշիռը, հեղինակության ինքնագնահատականի բարձրացումը․ հանգամանքներ որ անհրաժեշտություն են մեր տեսակի ու պետության շարունակականության համար»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։ Երթը կեզրափակվի խոնարհումի և ոգեկոչման արարողությամբ։ Նշվում է, որ միջոցառումը չունի կուսակցական, քաղաքական հատվածային շարժառիթներ, այն ազատ է բոլոր մասնակիցների համար։ Նշվում է, որ արգելվում է միջոցառման ժամանակ կուսակցական, քաղաքական, հատվածային որևէ դրսևորում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |