Գրիգորյանի կոչը Քոչարյանին՝ որևէ մեկին սահման ուղարկելուց առաջ՝ մտածի իր որդուն այնտեղ ուղարկելու մասին 5 մայիսի 2022 - 17:11 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը արձագանքել են ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որը կոչ էր արել ԱԱԾ-ին հավաքագրել ընդդիմության ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին: Գրիգորյանը Քոչարյանին կոչ է արել որևէ մեկին սահման ուղարկելուց առաջ՝ մտածի իր որդուն սահման ուղարկելու մասին, գրում է «Փաստինֆոն»։ «Այն մարդկանց մասին, ում Անդրանիկ Քոչարյանը ասում է, պետք է հավաքագրեն, նրանց ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, ավելին՝ կամավորներ են եղել, նրանց մի մասը գնացել և կռիվ է տվել հայրենիքի համար՝ ի տարբերություն Անդրանիկ Քոչարյանի և իր խմբակցության անդամների, ովքեր սովորական դասալիքներ են։ Նրանք պատերազմի ժամանակ սելֆի անելով էին զբաղված, ու այս մարդիկ իրենց իրավունք են վերապահում նման հայտարարություն անել, բարոյական առումով սա անհեթեթություն է: Անդրանիկ Քոչարյան, զբաղվիր նրանով, որ Ներքին Հանդում ադրբեջանցին հերթական հենակետն է դնում, որ Ներքին Հանդում ՀՀ քաղաքացի է գերեվարվում, սրանով զբաղվիր, ի՞ նչ հայտարարություններ ես անում»,-ասել է Գրիգորյանը: Վարդևանյանն էլ հորդորել է ժպիտով վերաբերվել նման հայտարարություներին։ «Մենք մի մարդու մասին ենք խոսում, որը, իմանալով, որ մենք ունենք հազարավոր զոհեր, Հայաստանի պատմության ամենածանր շրջանն է, դեմքին ժպիտով ծափ էր տալիս, խելագարների մասին է խոսքը»,- ասել է Վարդևանյանը: Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել ԱԱԾ-ին հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել Պաշտպանության նախարարությանը, «որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |