Flyone Armenia-ն չեղարկել է թռիչքները Լիոն և Փարիզ․ Թուրքիան դեպի ԵՄ չվերթերի թույլտվություն չի տվել![]() 5 մայիսի 2022 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն չեն տրամադրել։ Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը: Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։ Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները․ Թռիչքի ամսաթվի փոփոխություն, Credit Shell գումարի 110%-ի չափով հետ վերադարձ ձեր Flyone-ը անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում: Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։ Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |