Ադրբեջանն ու ՄԱԿ-ը գործողության ծրագիր են ստորագրել «Խաղաղություն հանուն մշակույթի» նախաձեռնության շրջանակում![]() 6 մայիսի 2022 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմոնը և ՄԱԿ Քաղաքակրթությունների ալյանսի գերագույն ներկայացուցիչը գործողությունների ծրագիր են ստորագրել «Խաղաղություն հանուն մշակույթի» (Peace4Culture) գլոբալ նախաձեռնության շրջանակում։ Ըստ ՄԱԿ-ի հրապարակած տեղեկատվության, նախաձեռնությունը կոչված է աջակցելու «խաղաղ հարաբերությունների և մշակութային ու կրոնական ժառանգության փոխկապակցվածությանը»։ Փետրվարին Անար Քերիմովը հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվում, որին հանձնարարվում է ջնջել «կեղծ» հայկական գրությունները Լեռնային Ղարաբաղի այն եկեղեցիներից, որոնք 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ 44-օրյա պատերազմից հետո անցած 1․5 տարում ադրբեջանական իշխանությունները սիստեմատիկաբար պղծում, ոչնչացնում և խեղաթյուրում են իրենց վերահսկողության տակ հայտնված հայկական եկեղեցիները, հուշարձաններն ու գերեզմանոցները։ Առնվազն երկու եկեղեցի հիմնահատակ ավերվել է։ Ադրբեջանը թույլ չի տալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանն այցելել տարածաշրջան և փաստահավաք առաքելություն իրականացնել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |