Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին![]() 6 մայիսի 2022 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ հրաշքով՝ զոհեր ու տուժածներ չկան։ Վթարից համացանցում լուսանկարներ է հրապարակել օգտատեր Իրինա Սաֆարյանը։ Նա պատմել է, որ իր ընկերները Մարտակերտի գյուղերից մեկի ճանապարհին վթարի են ենթարկվել ադրբեջանական ԶՈւ շարասյան կողմից, ինչի հետևանքով նրանց մեքենան շրջվել է ձորը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Գոյակցությունն Ադրբեջանի հետ՝ լուսանկարներով․․․ Հրաշքով են ողջ և առողջ մնացել»,-գրել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |