Հայտարարություն. Հայկական եկեղեցին Կիեւի առաջնորդարանին փոխանցելու մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը 6 ապրիլի 2009 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ամենամեծ լրատվական գործակալությունը տեղեկատվություն է տարածել, թե իբր Ուկրաինան ապօրինաբար Կիեւի ոչ կանոնական պատրիարքությանն է փոխանցել հայկական եկեղեցին: Անհասկանալի է, թե ինչն է ավելի շատ հուզել ռուսաստանցիներին, եկեղեցու իբր առգրավման փաստը, թե այնտեղ Կիեւի պատրիարքության ժամանակավոր ներկայությունը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հայտարարության մեւ: «Ուկրաինական ԶԼՄ-ների շնորհիվ, այդ կոպիտ տեղեկատվությունը ոչ մի որակյալ ռեսուրս չտարածեց, դա արեցին ընադմենը երկու ինտերնետ կայքեր, որոնք դեղին ուղղվածություն ունեն: Հիշեցնեմ, որ սա արդեն Ուկրաինայի հայկական համայնքի դեմ ուղղված տեղեկատվական ագրեսիայի արդեն առաջին փաստը չէ, մենք արդեն դարձանք Լվովի «վերանվանման» եւ Սուրբ Խաչ եկեղեցու ահավոր վերակառուցման եւ այլնի վկաները: Անկախ ամեն ինչից, Լվովը նախկինի պես Լվով է կոչվում, իսկ Սուրբ Խաչ եկեղեցին աչք է շոյում վերակառուցումից հետո: Մեկ բան պարզ է, ինչ-որ մեկին բոլորովին դուր չի գալիս Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ ժամանակ առ ժամանակ ռուսական ԶԼՄ-ները (երբեմն ադրբեջանական մամուլի օգնությամբ) փորձում են հայ-ուկրաինական բարեկամության ամրությունը: Մխիթարում է ոչ միայն սադրանքները չեզոքացնելու գործում մեր հաղթանակը, այլ նաեւ այն փաստը, որ Ռուսաստանի ոչ բոլոր ԶԼՄ-ներն են թույլ տալիս իրենց միջամտել ուրիշի գործերին»,-ընդգծվում է Analitika.at.ua-ի տարածած հայտարարության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |