Բերման է ենթարկվել 48 քաղաքացի, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը

Բերման է ենթարկվել 48 քաղաքացի, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը

PanARMENIAN.Net - Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 48 քաղաքացի։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Բերման ենթարկվածների թվում է նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա բերման է ենթարկվել «Հաղթանակ» կամրջի հատվածից, որտեղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին փողոցն ու կամուրջը։

Ոստիկանական մեծաքանակ ուժեր են կուտակվել, որոնք սկսել են քաշքշելով և ուժի կիրառմամբ բերման ենթարկել խաչմերուկը փակած խաղաղ ակցիայի մասնակիցներին։

Ոստիկանները մի քանի շերտով պատ էին կազմել կամրջին հարող խաչմերուկում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ ոստիկաններն իրենք են այժմ փողոցը փակ պահում։ Նա առաջարկել է, քանի որ ոստիկանները փակ են պահում փողոցը, իրենք շարունակեն քայլերթը՝ այլ փողոցներ փակելու։

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում քայլերթեր են իրականացվում 4 ուղղությամբ։ Քաղաքացիները խաղաղ ակցիաների շրջանակներում պարբերաբար փակում են փողոցները, խաչմերուկները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---