Վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու առթիվ քրգործ կա 7 մայիսի 2022 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացու կողմից ՀՀ վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննչական և դատավարական գործողություններ են իրականացվում, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևանի Սայաթ-Նովա փողոցում քաղաքացին, ՀՀ վարչապետի հանրային գործունեությամբ պայմանավորված, նրա հասցեին հայհոյանքներ է հնչեցրել: Այնուհետև, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 06:48-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Երևանում գործող սրճարանի պատուհանի ապակիները, ալյումինե հատվածները և գովազդային պաստառները: Պարզվել է, որ նշված ենթադրյալ հանցագործությունները կատարվել են միևնույն անձի կողմից, և հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունները կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |