Ակբա բանկն ավելի քան 3.3 մլրդ դրամի շահութաբաժին է վճարել 7 մայիսի 2022 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի բաժնետերերին 2021-ի ընթացքում ձևավորված շահույթից վճարվել է ավելի քան 3.3 միլիարդ դրամի շահութաբաժին: 2021-ին Ակբա բանկը Հայաստանում իրականացրել է 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7.5 միլիարդ դրամի։ Իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի մոտ 5200 բաժնետեր: Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ: Ավելին կարելի է իմանալ կայքում: Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |